|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆրանսիան շարունակում է սպառնալ Սիրիային ռազմական գործողությամբ՝ չնայած Ռուսաստանի՝ Սիրիայի քիմիական զենքը վերահսկողության տակ վերցնելու առաջարկությանը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը. գրում է РИА Новости-ն:
«Վճռականությունը թույլ է տալիս առաջ գնալ: Մեզ համար վճռականությունն այն է, որ, եթե Բաշար Ասադը չընդունի զսպման քաղաքականությունը, չհրաժարվի սպանելու իրավունքից, ապա կպահանջվի մեր արձագանքը»,- ասել է Ֆաբիուսը Europe 1-ի հետ զրույցում: