Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք՞ չեն տարբերվում ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի արտահայտած դիրքորոշումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ` հաշվի առնելով այն փաստը, որ ԲՀԿ խմբակցությունը բազմիցս է ասել, որ հիմա սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ, իսկ Ծառուկյանն իր երեկվա հարցազրույցով հայտարարեց, որ լուրջ չի համարում խոսել մի բանի մասին, որը չկա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ապացուցել, որ իր «այո»-ն այո է, «ոչ»-ը` ոչ: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե տարակարծություն կա Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ դիրքորոշման միջև, ապա հասկանալի չէ, թե մեր գործընկերները որտեղ տեսան նման տարակարծություն: Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր, դեռ չտեսած այդ հայեցակարգը, ջանասիրաբար պաշտպանում են այդ փոփոխությունները: Մենք դրա համար միտումնավոր և հաշվարկված չենք մտնում այդ քննարկումների մեջ, երբ ավելի լրջագույն խնդիրներ կան` արտագաղթ, հավատի դեֆիցիտ: Արդյո՞ք համար մեկ խնդիրը հիմա սահմանադրական փոփոխություններն են: Մենք որևէ բարեփոխմանը դեմ չենք, խոսքը ճիշտ պահի մասին է, որովհետև որևէ բարեփոխում կարող է հակառակ էֆեկտն ունենալ, եթե ճիշտ պահի չի իրականացվում»: