Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք օր առաջ Հովհաննես Շահինյանը ֆեսբուքով հայտնեց, որ Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի քննիչի որոշման համաձայն ձերբակալեն Շահինյանին: Այդ օրվանից, որպես փաստաբան, ստանձնել եմ պարոն Շահինյանի պատշպանությունը:
Արդեն երեք օր է ջանասիրաբար փնտրում եմ, բայց չեմ կարողանում գտնել ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննիչին, որը Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Ոչ ես և ոչ էլ Շահինյանը անգամ չգիտենք, թե քրեական օրենսգրքի որ հոդվածի շրջանակներում է իրականացվում քրեական վարույթը:
Երրորդ օրն է, ինչ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի տեղեկացվեմ, թե ով է այն քննիչը, որն իրականացնում է այդ վարույթով նախաքննություն: Պատասխան չկա․․․
Ստիպված եղա ներքին ծանոթությունների շրջանակներով պարզել, որ այդ քննիչը ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանն է: Գտա նաև աշխատանքային հեռախոսահամարը և արդեն երրորդ օրն է զանգահարում եմ, բայց հեռախոսին պատասխանող չկա: Մի քանի քննիչների միջոցով պարոն Կարապետյանին փոխանցեցի հեռախոսահամարս, որպեսզի վերջինս հենց ազատ րոպեներ ունենա կապ հաստատի ինձ հետ, քանի որ գործս անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն է վերաբերվում: Այսպես էլ կապ չհաստատեց ինձ հետ:
Այս ամենը վերլուծելով ինձ մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած այն մասին, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ նախաձեռնվել է քաղաքական հետապնդման «վարույթ»: Այլ դեպքում նախաքննության մարմինը չէր խուսափի փաստաբանի հետ կապ հաստատելուց և ամեն գնով փաստաբանից չէր թաքնվի: Ինձ հետ կապ չհաստատելը և ամեն գնով այդ կապից խուսափելը, իմ համոզմամբ, հետապնդում է ոչ օրինական եղանակով անձի ազատությունը սահմանափակելու արատավոր նպատակ: Սրան կանդրադառնամ ավելի ուշ, երբ կասկածներս կհիմնավորվեն կամ կհերքվեն:
Այսպիսով, եթե որևէ մեկը ճանաչում է և տեղեկություն ունի Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանի գտնվելու վայրի մասին, ապա խնդրում եմ հայտնել ոստիկա․․․, կներեք, սխալ ասեցի, խնդրում եմ հայտնել ինձ:
Պարոն Կարապետյան, եթե կարդում եք այս գրառումը, ապա հորդորում եմ հնարավորինս սեղմ ժամկետներում զանգահարել ինձ:
Հ.Գ. Կսպասեմ մինչև երկուշաբթի ժամը 12:00-ն, կապ չհաստատվելու դեպքում կահազանգեմ ՄԻՊ-ին և գլխավոր դատախազին։
Արսեն Բաբայան
Փաստաբան