|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանաչապատ գոտու մեջ վրաերթի ենթարկել նշված հատվածում աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակից, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Հակոբյանին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ա. Դավթյանը վրաերթից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Վռամ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: