|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել մոտակա դաշտը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին՝ Երևան–Երասխ հատվածի 19-րդ կմ-ում «Ford Tranzit» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա.) 34 VS 128 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա.Ա.-ը (ծնվ.1975թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:
Նա հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: