|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունվարի 7-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Հր. Քոչարի փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում, իսկ վարորդն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արաբկիր 25-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 37 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Շ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: