|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ-ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 05։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-մյա Գևորգ Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ «Բեկոն» գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Դիլռաբո Ս-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո Opel-ը բախվել է բաժանարար գոտում եղած ծառերին և գլխիվայր շրջվել։