Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ չի համագործակցի 2008 թվականի օգոստոսի պատերազմի հանգամանքները հետաքննողների հետ:
«Ես` որպես Վրաստանի նախագահ, բացարձակապես հավանություն չեմ տալիս վարչաեպտի այն հայտարարությանը, թե Վրաստանն է սկսել ռազմական գործողությունները: Ես` որպես Վրաստանի քաղաքացի, ոչ մի վայրկյան չեմ համագործակցի այդ ապապետական հետաքննության հետ: Այդ հետաքննության նպատակը պետականությունը խարխլելն է եւ ուղղված է տարածքային ամբողջականության դեմ»,- ըստ Вестник Кавказа կայքի` հայտարարել է նա վրացական հեռուսատալիքների եթերում:
Սահակաշվիլիի խոսքերով` 2008-ի օգոստոսին Ռուսաստանը «բոլոր միջազգային մակարդակներով ճանաչվել է որպես ագրեսոր, եւ առաջին անգամ եւս մի պաշտոնական անձ, ՌԴ-ից եւ Վենեսուելայի մահացած նախագահ Հուգո Չավեսից բացի, պնդում է հակառակը»: «Ցավոք, դա Վրաստանի վարչապետն է»,- հայտարարել է նա:
«Իր հայտարարություններով, թե Վրաստանը ոչ ադեկվատ է իրեն պահել օգոստոսյան պատերազմի ժամանակ, նա հաղթաթուղթ է տալիս Ռուսաստանին, ինչը չի կարելի թույլատրել»,- ընդգծել է Սահակաշվիլին: