|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը:
Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին: