կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 15:30
Աշխարհ

Մերկելը հրաժեշտի այց կկատարի ԱՄՆ

Մերկելը հրաժեշտի այց կկատարի ԱՄՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կմեկնի ԳԴՀ կառավարության ղեկավարի պաշտոնում իր վերջին կարևոր արտաքին քաղաքական ուղևորությանը՝ կայցելի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այցով նախատեսվում է նոր խթան հաղորդել Դոնալդ Թրամփի օրոք լրջորեն խարխլված գերմանա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը և կարգավորել տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք-2» նախագծի. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մերկելի ծրագիրը ներառում է բանակցություններ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով, հանդիպում գերմանական գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Բացի դրանից՝ կանցլերը պատվավոր դոկտորի կոչում կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանից:

Մերկելի այցը նպատակ ունի հավաստելու անդրատլանտյան հարաբերություններում առկա ներդաշնակությունը: Այնուամենայնիվ, որոշ հարցերի շուրջ Բեռլինի և Վաշինգտոնի դիրքորոշումները լրջորեն տարբերվում են: «Հյուսիսային հոսք-2»-ը շարունակում է մնալ հիմնական խոչընդոտներից մեկը:

Սեպտեմբերի 26-ին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնցից հետո կձևավորվի Գերմանիայի նոր կառավարություն: Մերկելը չի առաջադրել իր թեկնածությունը և հայտարարել է, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից: