Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
«Հրապարակը» գրում է. «Կառավարության լրատվական ծառայությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ: Կառավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին:
Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու: Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարարներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում:
Երբ փորձեցինք կառավարությունից ճշտել, թե ինչ է նստել այդ թռիչքը, այնտեղից մեզ որևէ թիվ չասացին, ինչ վերաբերում էր «առաջին բորտով» թռչելու մասին հարցին, տեղեկացրին. «Հաշվի առնելով, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Դուշանբե... այն վարչապետի ինքնաթիռը չէ, այլ քաղավիացիայի իրավասության տակ գտնվող ինքնաթիռ է, հատուկ ընթացակարգով դիմել ենք՝ տվել են»: Կապվեցինք քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ: «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթիռով»՝ «առաջին բորտով»: Որով երբևէ «հին Հայաստանում» որևէ փոխվարչապետ՝ ո´չ Վաչե Գաբրիելյանը, ո´չ Արմեն Գևորգյանը, չեն թռչել»,-գրում է թերթը: