Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 24-ին բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը մայիսի 23-24-ը Բելառուսում կգտնվի երկօրյա պաշտոնական այցով։ Այս մասին ԲԵԼՏԱ գործակալությանը հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում։
Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։
Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները՝ ինտեգրացիոն օրակարգը և Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործումը, քաղաքական երկխոսությունը, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի խթանումը, անվտանգության ամրապնդումը, փոխգործակցությունը հումանիտար ոլորտում։
Ուշադրության կենտրոնում ավանդաբար լինելու են նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրադրությունը և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդումը: