կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 12:59
Տարածաշրջան

Իրանը ուժեղացրել է ՀՕՊ-ը միջուկային օբյեկտների մոտակայքում՝ վախենալով Թրամփի հեռանալուց առաջ հարվածներից

Իրանը ուժեղացրել է ՀՕՊ-ը միջուկային օբյեկտների մոտակայքում՝ վախենալով Թրամփի հեռանալուց առաջ հարվածներից

Իրանը ուժեղացրել է հակաօդային պաշտպանության համակարգերը իր միջուկային օբյեկտների շուրջը՝ որպես նախազգուշական միջոց ԱՄՆ հրթիռային հարվածների դեմ՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տնից հեռանալուն ընդառաջ: Այս մասին հինգշաբթի հայտնել է քուվեյթական «Ալ Քաբաս» թերթը:

«Իրանը ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը իր միջուկային օբյեկտների մոտ՝ որպես կանխարգելիչ միջոց՝ սպասելով ցանկացած հանկարծակի ռազմական իրադարձությունների, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի հետ լարվածության լույսի ներքո և մինչ նախագահ Թրամփի՝ Սպիտակ տունը լքելը»,- նշել է թերթը:

Մասնավորապես նշվում է, որ օբյեկտների պաշտպանության համար պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային համակարգերը և ռադարային սարքավորումները:

«Նրանք կիրառել են առկա հակաօդային ներուժը՝ հետ մղելու համար հավանական հրթիռային հարվածը, որն ուղղված կլինի իրանական միջուկային ծրագրի համար կենսական նշանակություն ունեցող այդ օբյեկտներում ուրանի հարստացման գործընթացը խափանելուն», - շեշտում են աղբյուրները:

Ենթադրվում է, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում տեղակայված են հեռահար «Bavar-373» զենիթահրթիռային և «Կուբ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր:

Բացի այդ՝ թերթի աղբյուրները հհաստատել են այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ հակաօդային պաշտպանության համակարգերը լրջորեն ամրացվել են նաև Նաթանզում (Սպահանի նահանգ), որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը: