|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտների ցուցակը: Այդ մասին հայտնում է ճապոնական «Իոմիուրի» թերթը` իր աղբյուրներին հղումով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ԿԺԴՀ այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խնդրել է Կիմ Չեն Ընից ԿԺԴՀ միջուկային օբյեկտների ցուցակը` տեսչություն իրականացնելու նպատակով: Սակայն Կիմ ՉԵն Ընը, հրաժարվել է այն տրամադրել` նշելով, որ ԱՄՆ-ը, միևնույն է, չի հավատա այդ ցուցակին, քանի որ երկու երկրների միջև վստահություն դեռ չի հաստատվել: