Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաշվի առնելով վերջնաժամկետը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Կոնգրեսը կբարձրացնի կառավարության պարտքի սահմանը: Նախօրյակին ԱՄՆ գանձապետարանի ղեկավար Ջանեթ Ելենը նամակ է ուղարկել Փելոսիին, որում ընդգծել է, որ Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի մինչև հոկտեմբերի կեսը, հակառակ դեպքում՝ կառավարության գումարը կսպառվի:
Ըստ Ելենի՝ «երբեմնի հասանելի պայմանավորվածություններն ու կանխիկ գումարն ամբողջությամբ սպառվել են: Միացյալ Նահանգները իր պատմության մեջ առաջին անգամ կարող է չկատարել իր պարտքային պարտավորությունները»:
Սենատի հանրապետականները հայտարարել են, որ չեն պաշտպանում պարտքի սահմանի բարձրացումը, սակայն Փելոսին նշել է, որ որոշումը չի կայացվի պարզ բանակցությունների միջոցով, երբ օրենքն ընդունվում է պարզ մեծամասնության հիման վրա (51 ձայն Սենատում), այլ ոչ թե որակավորված մեծամասնության, որը կպահանջեր 10 կողմ ձայն հանրապետականներից։.
«Երբ Դոնալդ Թրամփը նախագահ էր, մենք՝ դեմոկրատներս, պաշտպանում էինք պետական պարտքի սահմանի բարձրացումը, քանի որ դա պատասխանատու միջոց էր: Հուսով եմ՝ հանրապետականներն էլ նույն պատասխանատվությունը կցուցաբերեն: Մենք այս միջոցը չենք ձեռնարկի պարզ մեծամասնության հիման վրա»,- ասել է Փելոսին: