|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հետաձգել է դեֆոլտը: Նա օրենք է ստորագրել, որն ԱՄՆ կառավարությանը հնարավորություն է տալիս մինչեւ մայիսի 19-ը ժամանակավորապես բարձրացնել պետպարտքի մակարդակը: Օրինագիծը նախատեսում է շարունակել ԱՄՆ միջազգային պարտավորությունների վճարման վերաբերյալ բյուջետային հոդվածների ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա խուսափել տեխնիկական դեֆոլտից:
Սպիտակ տունը ընդունել է օրինագիծը` հայտարարելով, սակայն, որ կնախընտրեր ոչ թե հարցի հետաձգումը, այլ ամբողջական լուծումը:
Ավելի վաղ օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում: