Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն` ԱՄՆ պետպարտքի սահմանը կարճ ժամանակով կարող է բարձրացվել 900 մլրդ դոլարով: Սակայն Սենատը ճգնաժամից դուրս գալու բոլոր հույսներն ի չիք դարձրեց` ընդամենը 2 ժամ անց դեմ քվեարկելով: Սենատորները որոշեցին չընդունել փաստաթուղթը ձայների 59 դեմ եւ 41 կողմ հարաբերակցությամբ:
Այժմ Սպիտակ տունը եւ Ներկայացուցիչների պալատը ստիպված են բանակցել Սենատի հետ:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դեմոկրատները եւ հանրապետականները պետք է համաձայնության գան` դեֆոլտ թույլ չտալու համար: «Մենք արդեն ժամանակ չունենք»,- զգուշացրել էր նա:
Ներկայացուցիչների պալատում, որտեղ ձայների մեծամասնությունը հանրապետականներինն է, 218 օրենսդիրներից 210-ը կողմ էին քվեարկել օրինագծին: Իսկ Սենատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք տապալեցին «հանրապետական» օրինագիծը:
Բբացի պետպարտքի սահմանի բարձրացումից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյների առաջարկած օրինագծով նախատեսվում էր հետագա 10 տարիների ընթացքում 917 մլրդ դոլարով կրճատել դաշնային ծախսերը եւ փոխել սոցիալական քաղաքականությունը: Դեմոկրատներն ավելի վաղ էլ հայտարարել էին, որ նման գործարքի չեն գնա: