|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գազայի բնակիչները խմելու ջրի բացակայության պատճառով ստիպված են խմել աղաջուր գյուղատնտեսական հորերից, ինչը մեծացնում է հիվանդությունների վտանգը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
«Մարդիկ չունեն մաքուր ջրի հասանելիություն այն բանից հետո, երբ դադարել է ջրամատակարարումը՝ աղազերծման և ջրի մաքրման կայանների աշխատանքի խափանման պատճառով: Մարդիկ որպես վերջին միջոց խմում են աղաջուր՝ գյուղատնտեսական հորերից, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։