Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-09-09 16:04
Տարածաշրջան

Թուրքիայում առաջարկել են 10 տարվա ազատազրկման դատապարտել սոցցանցերում հրապարակումների համար

Թուրքիայում առաջարկել են 10 տարվա ազատազրկման դատապարտել սոցցանցերում հրապարակումների համար

Ըստ նոր օրենքի, որը հոկտեմբերին կառաջարկի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը,  Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում՝ ատելության, հանցագործության տարրեր պարունակող գրառումները ջնջելուց հրաժարվելու համար. հայտնում է Hürriyet-ը:

Հոդվածագիրը նշում է, որ ԱԶԿ-ն դիտարկում է «Սինգապուրի մոդելը» սոցիալական լրատվամիջոցների վերաբերյալ նոր օրենքի մշակման համար, որը 10 տարվա ազատազրկում է նախատեսում այն օգտվողների համար, որոնք հրաժարվում են ջնջել սոցիալական լրատվամիջոցների հրապարակումները, որոնք, ըստ պետական պաշտոնյաների, պարունակում են ատելության, հանցագործության տարրեր:

Լրագրողի խոսքով՝ Սինգապուրի «Կեղծ լուրերի դեմ պայքարի մասին» օրենքի շրջանակներում, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերին, կառավարությունն է որոշում, թե արդյո՞ք սոցիալական մեդիայի գրառումների բովանդակությունը «անվտանգ» է:

«Օրենքի համաձայն, որը պետք է առաջարկի կառավարությունը, կստեղծվի խորհուրդ, որը պետք է որոշի բովանդակության անվտանգ լինելը և այն, թե որ լուրերն են կեղծ կամ շահարկող: Իշխող կուսակցությունը սկզբում կենտրոնացել է կեղծ լուրերի բացահայտման չափանիշների և դրա վերաբերյալ որոշումներ կայացնող խորհրդի ձևավորման վրա»,- հավելել է նա:

ԱԶԿ-ն ուսումնասիրում է սոցիալական ցանցերի մասին օրենսդրությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան՝ հիմնականում կենտրոնանալով գերմանական մոդելի վրա:

Հոդվածագիրը շեշտում է, որ կառավարության նոր օրենքը նպատակ ունի հաջորդ ընդհանուր ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում, որոնք նախատեսված են 2023 թ., կանխելու զանգվածների մանիպուլյացիաները սոցիալական լրատվամիջոցներում՝ անլուրջ նորությունների միջոցով՝։