Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-09-09 13:34
Տարածաշրջան

Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլը

Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլը

Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Եգիպտոսի միջև միջխորհրդարանական խորհրդակցությունների երկրորդ փուլը:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-8-ը Անկարայում: Թուրքիայի և Եգիպտոսի պատվիրակությունները գլխավորում էին փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը և Համդի Սանադ Լոզան:

Խորհրդակցությունների շրջանակում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Լիբիայի, Սիրիայի, Իրաքի, Պաղեստինի և Արևելյան Միջերկրական ծովի իրավիճակի վերաբերյալ:

«Կողմերը հաստատել են քննարկված հարցերում առաջընթացի հասնելու և հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլեր ձեռնարկելու իրենց ցանկությունը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 5-6-ը Կահիրեում: Երկօրյա խորհրդակցությունների արդյունքում հայտարարվել է, որ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում և բովանդակալից է եղել:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 15-ին հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Եգիպտոսի հետ դիվանագիտական շփումները վերսկսելու վերաբերյալ: