|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցությունների ընթացքում Օմանը, որպես միջնորդ, հանդիպումներ է անցկացրել կողմերի հետ։ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է։
Տեղեկություններ են հաղորդվում, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։
Ավելի վաղ Օմանի Սուլթանության ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել Մասկատում Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային թեմայի շուրջ անուղղակի բանակցությունների առաջին փուլից հետո։
Հաղորդագրության համաձայն՝ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդին առանձին հանդիպումներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած իրանական պատվիրակության և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ։
Հանդիպման ընթացքում Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները։
Ալ-Բուսայիդին վերահաստատել է Օմանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել երկխոսությանը։ Նա նաև հաստատել է Սուլթանության պատրաստակամությունը՝ համագործակցելու տարբեր գործընկերների հետ՝ փոխադարձ համաձայնեցված քաղաքական լուծումների հասնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ մեկնարկած բանակցությունների առանցքում են եղել Իրանի միջուկային խնդիրը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը։