|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիան և Հունաստանը հունվարի 25-ից կվերսկսեն Արևելյան Միջերկրական ծովում երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ բանակցությունները. հաղորդում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախնական բանակցությունների 61-րդ փուլը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 25-ին Ստամբուլում»,- ասվում է հայտարարության մեջ:
Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջարկել էր Հունաստանին՝ վերսկսել բանակցությունները Արևելյան Միջերկրական ծովում հետախուզման համար: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում թուրք և հույն զինվորականների մի շարք հանդիպումներից հետո նախապես մշակվել էր Արևելյան Միջերկրական ծովի հակամարտությունները լուծելու մեխանիզմ:
«Անվտանգության այս մեխանիզմը կարող է հող ստեղծել հիմնական վեճը դիվանագիտական ջանքերով լուծելու համար, մենք պատրաստ ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- ասել է դաշինքի ղեկավար Իենս Ստոլտենբերգը Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Անկարայի երկրաբանահետախուզական գործունեության ակտիվացման պատճառով վերջին ամիսներին իրավիճակն ավելի է բարդացել Արևելյան Միջերկրական ծովում: Թուրքիան նավթի և գազի որոնումներ է իրականացնում այն ջրերում, որոնք Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Անկարայի դեմ նմանատիպ պնդումներ է հնչում Կիպրոսի կողմից: ԵՄ այս երկու երկրների դիրքորոշմանը ակտիվորեն աջակցում է Ֆրանսիան: