|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուս փորձագետ, պատմաբան և քաղաքագետ Անտոն Եվստրատովի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է զորավարժություններ անցկացնի Դաղստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ որպես պատասխան Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին Արցախի Քաշաթաղի շրջանում՝ այն տեղանքի անմիջական հարևանությամբ, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Դա, անկասկած, մարտահրավեր է Ռուսաստանին:
Եվստրատովն իր «Armenian Stories» թելեգրամյան ալիքում գրում է. «Պակիստանի հատուկջոկատայինները նույնպես կմասնակցեն թուրք-ադրբեջանական զորավարժություններին Լաչինի միջանցքի մոտ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին ուղղված մեսիջներին և ակնարկներին, ապա Ադրբեջանի ղեկավարությունը դրանք չի էլ թաքցնում՝ բաց թողնելով լրագրողների, «փորձագետների» և բլոգերների ոհմակների շղթաները, որոնք ոգևորությամբ բռունցքները թափահարում են դեպի Մոսկվան և Երևանը։ «Եթե մեզ միջանցք չտաք Սյունիքով, մենք կփակենք Լաչինս միջանցքը, այնտեղ զորքեր ունենք, և մեր եղբայրները մեզ հետ են»,- չեն հոգնում սպառնալիքներ հնչեցնելուց։ Իհարկե, Ռուսաստանը զուգահեռաբար ակնհայտորեն խոչընդոտել է թուրքական ավտոշարասյուներին Սիրիայում, բայց ես շատ կուզենայի իմանալ, թե ինչպես են այնտեղ Դաղստանի հարավում գտնվող ռուսական բանակի ստորաբաժանումները ... Դե, գուցե կարիք կա՞ ստուգելու մարտունակության աստիճանը, վարժանքներ նույնպես անցկացնել: Մարտական արկերով նորից կրակեն...», – նշել է նա։