|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Չորս ոստիկաններ վիրավորվել են Դաղստանի Դերբենդի շրջանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք կազմակերպվել էին Ադրբեջանի քաղաքացիների կողմից: Այս մասին հունիսի 16-ին հայտարարել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ֆուադ Շիխիևը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ հարևան հանրապետության քաղաքացիները պահանջել են թույլ տալ նրանց անցնել ռուս-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանի քաղաքացիների ճամբարը գտնվում է Դերբենդի շրջանի Կուլար գյուղի մոտակայքում:
Շիխիևը նշել է, որ չարտոնված ճամբարում բախումից հետո բոլոր վիրավորված ոստիկանները հոսպիտալացվել են: Իրավախախտները վնասել են նաև ծառայողական մեքենան: «Ներկայումս բախումները դադարել են, բռնարարներին տեղափոխել են ոստիկանության բաժին», - ասել է շրջանի ղեկավարը:
Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիները սպասում են սահմանի բացմանը, որը փակվել էր համաճարակի պատճառով: Սահմանը հատելու համար անձանց ցուցակը ձևավորում է ադրբեջանական կողմը: Հունիսի 15-ի երեկոյան ճամբարի բնակիչները վրդովված էին նոր ցուցակում իրենց անունների բացակայությունից: