|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարածաշրջանային շտաբը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին։
Այս մասին ասել է Սեպահի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մուհամմեդ Պակվարը։
Նա նշել է, որ զորավարժությունները կանցկացվեն առաջիկա օրերին Իրանի հյուսիսային սահմանին և Արաքս գետի տարածքում։
Պակվարը հավելել է, որ զորավարժություններն անցկացվում են բանակի տարեկան օրացույցի համաձայն և բանակային կորպուսի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու խնդիրների կատարման նպատակով։