Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտնել է, որ մի քանի տեխնիկական թիմեր աշխատում են Քաբուլի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ. հաղորդում է Tolo News-ը:
«Քաթարի, Թուրքիայի և ԱՄԷ-ի տեխնիկական թիմերն աշխատում են Քաբուլի օդանավակայանում աշխատանքները վերսկսելու ուղղությամբ»,- ասել է Մուջահիդը:
Նախորդ օրը Քաբուլի օդանավակայանը մասամբ վերսկսել է աշխատանքը ներքին չվերթերի ուղղությամբ:
Անցյալ շաբաթ Քաթարի հատուկ բանագնաց Մութլաք իբն Մաջիդ ալ Քահթանին հույս էր հայտնել, որ մարդասիրական միջանցքներ կբացվեն՝ Աֆղանստանին օդային օգնություն հասցնելու համար:
Քաթարն ու Թուրքիան վերջին օրերին սերտորեն համագործակցել են «Թալիբան» շարժման հետ՝ Քաբուլի օդանավակայանը հնարավորինս շուտ բացելու համար:
Նշվում է, որ Թուրքիան սեպտեմբերի 1-ից սկսել է ապահովել օդանավակայանի անվտանգությունը՝ այնտեղ տեղակայելով զորակազմ։