|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս գալուց հետո Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցում Թուրքիան առաջատար դեր կխաղա. հինգշաբշթի հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարեցրով խորհրդական Ջեք Սալիվանը։
Ըստ նրա՝ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Բրյուսելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի առաջին երկկողմ հանդիպման ժամանակ:
Սալիվանն ասել է, որ առաջնորդները «համաձայնության են եկել համատեղ աշխատել»`ապահովելու համար թուրքական ռազմական առաքելության ձևավորումը մինչև ԱՄՆ նախագահի կողմից Աֆղանստանից ԱՄՆ բոլոր ուժերը դուրս բերելու համար սահմանված վերջնաժամկետը:
«Նախագահ Էրդողանը նշել է, որ դա որոշակի օժանդակություն է պահանջելու, և նախագահ Բայդենը խոստացել է, որ այդպիսի աջակցություն կցուցաբերվի»,- ասել է Սալիվանը:
Նրա խոսքով՝ ներկայումս երկու երկրների ներկայացուցիչները նախագահների անունից մշակում են համաձայնագրի իրականացման մանրամասները: