|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի հետ 130 միլիոն դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում համաձայնել է ստանձնել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը․ հայտնում է The National News-ը։
Նշվում է, որ միջազգային հանրությունը երաշխիքներ կունենա, և դա լավագույն լուծումն է, քանի որ թալիբները երբեք չեն հարձակվել թուրքերի վրա:
Միաժամանակ մոտենում է սեպտեմբերի 11-ը՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման վերջնաժամկետը: Պարզ է, որ այդ ժամանակ ՆԱՏՕ-Թուրքիա գործարքը վերջնական տեսքի բերված կլինի:
Կարելի է ասել, որ Թուրքիան աստիճանաբար հասնում է իր նպատակին՝ տարածաշրջանում դառնալով ԱՄՆ/ՆԱՏՕ-ի «հատուկ ներկայացուցիչը»: Նույնիսկ եթե այս փուլում Աֆղանստանը Թուրքիայի հիմնական հետաքրքրությունը չէ, դա, իհարկե, ռազմավարական նշանակություն ունի: