կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 15:34
Աշխարհ

ԱՄՆ-ը Թուրքիայի և Քաթարի հետ համագործակցում է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի հարցի շուրջ

ԱՄՆ-ը Թուրքիայի և Քաթարի հետ համագործակցում է Քաբուլի օդանավակայանի աշխատանքի հարցի շուրջ

ԱՄՆ-ի իշխանությունները Թուրքիայի և Քաթարի հետ համագործակցում են Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական հատվածի լիարժեք աշխատանքի վերսկսման հարցի շուրջ: Այս մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա ավելի կոնկրետ ասպեկտը, որի վրա մենք աշխատում ենք Քաթարի և Թուրքիայի հետ, օդանավակայանի քաղաքացիական հատվածի աշխատանքի վերսկսումն է, որպեսզի կարողանանք այն օգտագործել ոչ միայն չվերթերի համար, որպեսզի մարդիկ կարողանան թռչել, այլ նաև՝ մարդասիրական օգնության, որի բաշխման վրա մենք կաշխատենք համաշխարհային պարենային ծրագրի (ՄԱԿ) և այլ կառույցների միջոցով»,– ասել է Փսակին:

Նրա խոսքով՝ այդ առումով ԱՄՆ-ը նաև համագործակցում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ օգտագործելով կապի առկա ուղիները: