|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր առավոտյան հարձակում է տեղի ունեցել Քաբուլի միջազգային օդանավակայանին կից գտնվող օբյեկտների վրա. հայտնում է France-Presse-ը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: Հարձակումը, թալիբների ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել վաղ առավոտյան` տեղական ժամանակով 4:20-ին:
Ըստ ոստիկանության` մահապարտ ահաբեկիչների մի խումբ գրավել է օդնավակայանի մոտ գտնվող շենքը և մարտի բռնվել անվտանգության ուժերի հետ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ օդանավակայանի մոտ տեղակայված է ՆԱՏՕ-ի աֆղանստանյան գրասենյակը: