|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տոնական նամազ է կատարել Լեֆկոշայի Հալա Սուլթան մզկիթում: Նամազից հետո պետության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման հնարավորությանը: «Այս հարցում կասկած չկա: Մենք անընդհատ քննարկում ենք այս թեման իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է նա:
«Մենք այլևս չենք ցանկանում հյուսիսի և հարավի բաժանում: Մենք ասում ենք «կիպրոսցի թուրքեր», սա մեր մոտեցումն է, և այն կշարունակվի»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը հայտարարել է նաև «Թալիբան»-ի հետ Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկելու՝ իր մտադրության մասին: «Եթե մեր պայմանները բավարարվեն, Թուրքիան կստանձնի Քաբուլի օդանավակայանի կառավարումը»,- շեշտել է պետության ղեկավարը: