|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիան ուշադիր հետևում է Աֆղանստանում տիրող իրավիճակին: Եթե ձևավորվեն համապատասխան պայմաններ և լինի առաջարկ, մենք կարող ենք քննարկել այս հարցը (Քաբուլի միջազգային օդանավակայանի ղեկավարման): Այդ մասին երկուշաբթի Անկարայում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիային և Աֆղանստանին կապում են պատմական կապերը:
Հուլուսի Աքարը հիշեցրել է, որ թուրքական ռազմական կոնտինգենտը վերջին 20 տարիների ընթացքում Աֆղանստանում հաջողությամբ մասնակցել է տարբեր առաքելությունների:
«Թուրքիան հանդես է գալիս և ձգտում է իր ներդրումն ունենալ Աֆղանստանի վերակառուցման գործում՝ ապահովելով աֆղան ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը: (Քաբուլի օդանավակայանի հարցի շուրջ) Պետք է ապահովվեն անհրաժեշտ պայմանները, պետք է ընդունվեն և հաստատվեն թուրքական պետական իշխանությունների որոշումները, ինչպես նաև տրվեն նախագահի հանձնարարականները: Մենք պատրաստ ենք դիտարկել բոլոր առաջարկները»,- ասել է թուրք նախարարը: