|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Ջեյմս Օսթինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Քաբուլի միջազգային օդանավակայանում անվտանգության ապահովման հարցը Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո: Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը մտքեր են փոխանակել օդանավակայանի անվտանգ շահագործման շուրջ երկու երկրների տեխնիկական պատվիրակությունների բանակցությունների ընթացքի վերաբերյալ:
Նշվում է, որ զրույցն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Նախարարները պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները հաջորդ օրերին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն առաջարկել էր Թուրքիային՝ Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելուց հետո տեղակայել թուրքական զորքեր Քաբուլի օդանավակայանում։