|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Քաբուլում Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի ղեկավարման հարցը քննարկվել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք քննարկել ենք Թուրքիայի առաքելության շրջանակը. ինչն է ընդունելի Անկարայի համար, և ինչը` անընդունելի: Որոշումներն ընդունվել են»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Բայդենի հետ հանդիպման ժամանակ ինքը քննարկել է նաև Աֆղանստանի թեման և հավաստիացրել, որ այս հարցում «ամենաիդեալական քայլը» կձեռնարկվի:
Հիշեցնենք, որ, մայիսից սկսած, Աֆղանստանից ԱՄՆ-ՆԱՏՕ ուժերի դուրսբերումից հետո Թուրքիային առաջարկվել է զորք մտցնել այդ երկիր՝ պաշտպանելու մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգությունը։