Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆղանստանի Փանջշերում ծանր մարտեր են ընթանում։ Պակիստանյան ԱԹՍ-ների, զինվորական հրահանգիչների և հատուկ ծառայությունների աջակցությամբ թալիբները դեռևս չեն կարողանում կոտրել փանջշերյան դիմադրությունը, որի մարտիկները, ելնելով Փանջշերի աշխարհագրության առանձնահատկություններից, կիրառում են ուշագրավ մարտավարություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թալիբական մոտ 12 հազարանոց ուժերը մուտք են գործել փանջշերցիների կողմից լքված ձորակների բնակավայրեր, որոնց բնակիչները՝ ներառյալ նաև կանայք ու երեխաները, տեղափոխվել են լեռներ, և ձորակների երկու կողմերի լեռնալանջերից ենթարկվում են փանջշերյան մարտիկների հուժկու հարձակումների՝ տալով մեծ կորուստներ և հայտնվելով շրջափակման մեջ։
«Խաղադրույքը» շատ բարձր է. եթե թալիբները Փանջշերում պարտվեն, ապա կկորցնեն ամբողջ Աֆղանստանը։
Ի դեպ, նույնը կլինի նաև Պակիստանի հետ, որը կստանա թշնամական Աֆղանստան»։