Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մեզանում շատերը, ցավոք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցե չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։ Այս մասին տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև և այլն։
Հետևաբար նախկինի պես փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դեմ պայքարելու «օրակարգերն» այլևս ոչ մի հայաստանցի և հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նույնիսկ դույզն-ինչ հետաքրքիր լինել։
Նման շփոթեցնող «խոսույթներն», ըստ իս, արգահատելի են և վնասակար, որովհետև դրանցով մեր ուշադրությունը փորձ է կատարվում շեղել նաև միգուցե հենց այս պահին ինչ-որ պիղծ բռնազավթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրա ծխուկ հանգցնելուց կամ թքելուց»։