կարևոր
4354 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-06 17:59
Քաղաքական

Որևէ թուղթ չի կարող համարվել խաղաղություն բերող. Վարդան Ոսկանյան

Կոպտագույն սխալ է մեր փրկությունը տեսնել ուրիշ պետությունների ձեռքում, սպասել, թե երբ մեզ պետք է օգնության ձեռք մեկնեն։ Այս մասին «Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Մենք, որպես մտածող ազգ, առաջինը պետք է հասկանանք, արդյո՞ք մենք ցանկանում ենք գոյություն ունենալ համայնքի կարքավիճակում, թե՞ ցանկանում ենք լինել պետության կարքավիճակում։ Սա գալիս է դարեր շարունակ։ Եթե համայնքի կարգավիճակում ենք, ապա անընդհատ սպասում ենք ուրիշի օգնությանը»,- ասաց իրանագետը: 

Նրա խոսքով՝ հաճախ ենք լսում արժանապատիվ խաղաղություն արտահայտությունը, բայց ունկնդրին հասնում է միայն խաղաղություն բառը. «Ներկայիս մեր կարգավիճակում դա հնարավոր չէ։ Հետևաբար պետք է պատրաստվենք պատերազմի, որը կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան։ Մենք չպետք է խուսափենք պատերազմից, որովհետև այդ պատերազմը լինելու էր և լինելու է։ Պատերազմն անխուսափելի էր, հետևաբար, եթե ինչ-որ բան անխուսափելի է, մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասաց նա: 

Բանախոսը կարծում է, որ որևէ թուղթ չի կարող համարվել խաղաղություն բերող. «Մեր անվտանգությունը չպետք է կախված լինի ինչ-որ թղթից, որը կոպտագույն սխալ է։ Այդ թղթից մենք էլ ունենք` նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որի տակ կան ստորագրություններ։ Բայց այդ թուղթը երաշխիք չէ պահպանլու դրա մեջ գրված կետերը։ Մենք չպետք է խոսենք անհեթեթ մտքեր արտահայտող խմբերի հետ, մեզ համար հասկանանք, որ խնդիրների մեծ մասը վերաբերվում է հենց մեզ։ Մենք պետք է վերադառնանք մեր տարածաշրջան։ Մտովի մենք չենք ապրում մեր տարածաշրջանում»,- ավելացրեց նա: