|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետի կողմից ադրբեջանական տեղանունների նշումը պատահական չէր: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակվելու առնչությամբ նշեց ոչ թե հայկական, այլ ադրբեջանական տեղանունները:
«Ես համընկնումներին չեմ հավատում, մանավանդ որ դրանից 24 ժամ առաջ Ալիևը հայտարարել էր, որ պետք է վերադառնալ պատմական Ադրբեջանի տեղանուններին: Ադրբեջանը սադրեց, փակեց ճանապարհը և ցույց տվեց, որ կարող է նման սադրանքներով պարտադրել ՀՀ-ին: Ալիևը պարտադրեց օգտագործել ադրբեջանական տեղանուններ և Փաշինյանն օգտագործեց Չայզամլի և Էյվազի տեղանունները»,- նշեց Խաչատրյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը պարտադրում է վերադառնալ ԽՍՀՄ սահմաններին. «Եթե Հայաստանի իշխանություններն ընդունեն այդ սահմանները, Արցախի հարցը օրակարգից դուրս կգա, այսինքն՝ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»:
Մանրամասները՝ տեսանյութում: