կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 18:21
Քաղաքական

Պատահական չէ, որ հենց Սյունիքի համայնքապետերն են գտնվում անազատության մեջ․ Արթուր Խաչատրյան

Կապն այստեղ ակնհայտ է․ որքան սյունիքի շուրջ օղակը սեղմվում է, որքան զարգացումները դառնում են ավելի վտանգավոր, այնքան իշխանությունները փորձում են ներքինում կոտրել դիմադրությունը, բռնաճնշումներով լռեցնել քաղաքական ուժերին, հասարակական խմբերին , անհատներին, ովքեր փորձում են իրենց ձայնը բարձրացնել և կասեցնել այս իշխանությունների գործողությունները։ Այս մասին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փոխանակա մանդատն ու պոպատե մուրճն օգտագործեն հակառակորդներից Հայաստանը փրկելու համար, մարդիկ այդ մուրճն օգտագործում են սեփական բռնակալական դիրքերը ամրապնդելուո համար և պատահական չէ որ հենց Սյունիքի համայնքապետերն են գտնվում անազատության մեջ»,-ասաց Խաչատրյանը։