կարևոր
436 դիտում, 26 րոպե առաջ - 2026-11-20 22:08
Հասարակություն Քաղաքական

Ինչպես «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումը դարձավ «Ադրբեջան». Նարե Սիմոնյանի դիտարկումը

Արցախցի հանրային գործիչ Նարե Սիմոնյանը գրում է.

«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է և որևէ աղերս չունի միջազգային ստանդարտների հետ։

Ինչպես «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումը դարձավ «Ադրբեջան»

* Մինչև 2021 թ. դեկտեմբեր արցախցիների ՀՀ քաղաքացիությունը հավաստող կապույտ անձնագրերում որպես ծննդավայրի երկիր նշվում էր ՀՀ կամ ԼՂՀ/ԱՀ։

* 2021 թ. դեկտեմբերին ԱԺ-ի ընդունած ՀՕ-376-Ն օրենքը թույլ տվեց անձի ցանկությամբ երկրի փոխարեն նշել ծննդյան քաղաքը կամ մարզը։ Օրենքի հեղինակը փոփոխությունը հիմնավորում էր հակամարտությունների հետ առնչվող տարածքների օրինակներով՝ հիշատակելով Հարավային Օսեթիան ու Կոսովոն և, «զարմանալիորեն», շրջանցելով Արցախը։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ իշխանությունը փորձում էր խուսափել արցախցիների ծննդավայրը ՀՀ կամ ԼՂՀ նշելուց։

* 2023 թ. ՀՀ իշխանություններն ապօրինաբար զրկեցին արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից և անուղղակիորեն դրդեցին նորից դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Նոր անձնագրերի զգալի մասում որպես ծննդավայր արդեն նշվում էր «Ադրբեջան»։ Երբ մարդիկ առարկում էին, անձնագրային բաժիններում նրանց ասում էին, որ կարող են նորից դիմել և ստանալ իրենց ծննդյան քաղաքի նշումով անձնագիր։

* 2026 թ. մայիսին ընդունված օրենքով ծննդավայրի դաշտում թույլատրվեց նշել միայն երկիրը։ Այդպիսով, մինչև 2021 թ. դեկտեմբերն իրենց ՀՀ անձնագրերում «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումն ունեցած մարդիկ այժմ դրա փոխարեն կունենան «Ադրբեջան» նշումը։

Միջազգային ստանդարտների մասին։

Միգրացիայի ծառայության վկայակոչած ICAO Doc 9303-ի 3-րդ մասի 3.7 կետով ծննդավայրի դաշտը կամընտիր է։ Եթե այն ներառվում է, կարելի է նշել քաղաքը, ավանը, արվարձանը և/կամ պետությունը։ Այսինքն՝ կարելի է նշել միայն քաղաքը։

ISO 3166-1-ը սահմանում է երկրների կոդերը, որոնք ICAO-ն կիրառում է, օրինակ, անձնագիրը թողարկող պետությունն ու անձնագրատիրոջ քաղաքացիությունը նշելու համար։ Այդ պահանջը ԾՆՆԴԱՎԱՅՐԻ դաշտի վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ։

Այսպիսով, եթե անձնագիր տրամադրող մարմինը պնդում է, որ ծննդավայրի դաշտում պարտադիր է նշել երկիրը, այդ պահանջի հիմքը պետք է փնտրել տվյալ երկրի կիրառելի իրավական ակտերում։ Նշված միջազգային ստանդարտները միայն քաղաքը գրելու արգելք չեն սահմանում։

Արձանագրենք, որ ինչպես և այլ առանցքային հարցերում, այս դեպքում նույնպես, ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ոչ թե ազգային կամ պետական շահով, ոչ թե միջազգային ստանդարտներով, այլ իրենց համար միշտ ամենանախընտրելի՝ «ալիևյան ստանդարտով»։

Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է և որևէ աղերս չունի միջազգային ստանդարտների հետ։

Ինչպես «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումը դարձավ «Ադրբեջան»

* Մինչև 2021 թ. դեկտեմբեր արցախցիների ՀՀ քաղաքացիությունը հավաստող կապույտ անձնագրերում որպես ծննդավայրի երկիր նշվում էր ՀՀ կամ ԼՂՀ/ԱՀ։

* 2021 թ. դեկտեմբերին ԱԺ-ի ընդունած ՀՕ-376-Ն օրենքը թույլ տվեց անձի ցանկությամբ երկրի փոխարեն նշել ծննդյան քաղաքը կամ մարզը։ Օրենքի հեղինակը փոփոխությունը հիմնավորում էր հակամարտությունների հետ առնչվող տարածքների օրինակներով՝ հիշատակելով Հարավային Օսեթիան ու Կոսովոն և, «զարմանալիորեն», շրջանցելով Արցախը։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ իշխանությունը փորձում էր խուսափել արցախցիների ծննդավայրը ՀՀ կամ ԼՂՀ նշելուց։

* 2023 թ. ՀՀ իշխանություններն ապօրինաբար զրկեցին արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից և անուղղակիորեն դրդեցին նորից դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Նոր անձնագրերի զգալի մասում որպես ծննդավայր արդեն նշվում էր «Ադրբեջան»։ Երբ մարդիկ առարկում էին, անձնագրային բաժիններում նրանց ասում էին, որ կարող են նորից դիմել և ստանալ իրենց ծննդյան քաղաքի նշումով անձնագիր։

* 2026 թ. մայիսին ընդունված օրենքով ծննդավայրի դաշտում թույլատրվեց նշել միայն երկիրը։ Այդպիսով, մինչև 2021 թ. դեկտեմբերն իրենց ՀՀ անձնագրերում «ՀՀ» կամ «ԼՂՀ» նշումն ունեցած մարդիկ այժմ դրա փոխարեն կունենան «Ադրբեջան» նշումը։

Միջազգային ստանդարտների մասին։

Միգրացիայի ծառայության վկայակոչած ICAO Doc 9303-ի 3-րդ մասի 3.7 կետով ծննդավայրի դաշտը կամընտիր է։ Եթե այն ներառվում է, կարելի է նշել քաղաքը, ավանը, արվարձանը և/կամ պետությունը։ Այսինքն՝ կարելի է նշել միայն քաղաքը։

ISO 3166-1-ը սահմանում է երկրների կոդերը, որոնք ICAO-ն կիրառում է, օրինակ, անձնագիրը թողարկող պետությունն ու անձնագրատիրոջ քաղաքացիությունը նշելու համար։ Այդ պահանջը ԾՆՆԴԱՎԱՅՐԻ դաշտի վրա ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ։

Այսպիսով, եթե անձնագիր տրամադրող մարմինը պնդում է, որ ծննդավայրի դաշտում պարտադիր է նշել երկիրը, այդ պահանջի հիմքը պետք է փնտրել տվյալ երկրի կիրառելի իրավական ակտերում։ Նշված միջազգային ստանդարտները միայն քաղաքը գրելու արգելք չեն սահմանում։

Արձանագրենք, որ ինչպես և այլ առանցքային հարցերում, այս դեպքում նույնպես, ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ոչ թե ազգային կամ պետական շահով, ոչ թե միջազգային ստանդարտներով, այլ իրենց համար միշտ ամենանախընտրելի՝ «ալիևյան ստանդարտով»»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախ Միությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով.

«Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը»։