|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել զարգացնել երկու պետությունների հարաբերությունները:
Մակրոնը Ռաիսիի հետ զրույցի ժամանակ մատնանշել է Իրանի և Ֆրանսիայի միջև համագործակցության զարգացման և խորացման անհրաժեշտությունը: Նա նաև կոչ է արել վերանայել երկու երկրների հարաբերությունները: Նշվում է, որ խոսքը վերաբերում էր քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներին:
Նշվում է, որ Ռաիսին «ողջունել է Ֆրանսիայի նախագահի առաջարկը»:
Մակրոնը, խոսելով միջուկային խնդրի մասին, ասել է, որ հույս ունի վերսկսել բանակցությունները Վիեննայում՝ Իրանի ներկայությամբ:
«Մենք դեմ չենք բեղմնավոր բանակցություններին, սակայն դրանց արդյունքը պետք է լինի Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը: Իմաստ չկա բանակցել միայն հանուն բանակցելու»,- նշել է Ռաիսին: