| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անկարան դատապարտել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների որոշումը Կիպրոսի տարածքային ջրերում իրականացվող հորատման աշխատանքների առնչությամբ և մտադիր է դրա հետ կապված վերանայել հարաբերությունները ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությանը:
Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը դատապարտել էր Թուրքիայի՝ իր տնտեսական գոտու սահմաններում՝ ծովում, հորատման նոր աշխատանքներ իրականացնելու մտադրությունը:
ԵՄ երկրների ԱԳ նախարարները հրահանգել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկ նախապատրաստել՝ պայմանավորված Կիպրոսի մոտ նախատեսված հորատման աշխատանքներով: Նիստի ավարտին ընդունված հայտարարությամբ՝ ԵՄ ներկայացուցիչները, միևնույն ժամանա, կոչ են անում անհապաղ ջանքեր գործադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողություններին վերջ դնելու համար:
Անկարան ԵՄ-ին մեղադրել է կիպրոսցի թուրքերի շահերն անտեսելու մեջ՝ սպառնալով վերանայել համագործակցությունը ԵՄ-ի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում անմիջական սպառնալիք են պարունակում ԵՄ անվտանգության համար: