|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգությունը Արցախի Ասկերանի այգեկութի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Շփման գծի երկայնքով տեղակայված խաղողի այգիներում բերքահավաքը մեկնարկել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` խաղողի արտադրանքի մթերման համար։ Բերքահավաքի մասնակիցները ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը փոխանցել Ստեփանակերտի դպրոց–ինտերնատի երեխաներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել էին տեղանքը պայթյունավտանգ իրերից` ապահովելով խաղողի այգիների անվտանգ մշակումը։
«Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորախմբին՝ խաղողի բերքահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանագծի երկայնքով։ Այգեկութի ժամանակ անվտանգությունն ապահովվելու է երկու շաբաթ»,– ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։