կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 17:56
Արցախ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 15 կմ երկարությամբ ճանապարհի շինարարության ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 15 կմ երկարությամբ ճանապարհի շինարարության ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:  

Նշվում է, ներկա պահին հումանիտար արձագանքման մասնագետների կողմից անվտանգության ապահովմամբ՝ արդեն վերականգնվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերականգնել 30 կմ երկարությամբ ճանապարհ:

Տվյալ ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին՝ բնակավայրերի միջև անվտանգ տեղաշարժ իրականացնելիս, այնպես էլ խաղաղապահներին հերթապահության նոր երթուղի ձևավորելիս: Ճանապարհի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։