|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ Արեւելյան ափին դելֆինների անհավանական բարձր թվով ինքնասպանության պատճառը մորբիլի վիրուսն է, որը պատկանում է մարդկանց մոտ հանդիպող կարմրուկի վիրուսի խմբին: Ըստ Vesti.ru-ի՝ նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի՝ օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչության գիտնականները:
Վերջիններիս չի հաջողվում կանգնեցնել վիրուսի տարածումը՝ համապատասխան պատվաստանյութ չունենալու պատճառով: Վերջին երկու ամիսներին Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Դելավերի, Մերիլենդի եւ Վիրջինիայի լողափերին հայտնաբերվել է ավելի քան 330 սատկած դելֆիններ, ինչը վերջին առնվազն երկու տասնամյակներում ամենամեծ թիվն է: