Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Լոկալ բախումները կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ գործողությունների՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ «Անկանխատեսելի է։ Այն, որ սահմանի այդ հատվածում լարվածությունը, դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է հասկանա, նաեւ հասկանա, որ զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել-ավարտել են, այժմ պետք է քաղաքական լուծում, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ հարձակվելու է այդ դիրքերի վրա»:
Ինչո՞ւ։ «Որովհետեւ կարեւոր հանգույց է եւ թուլացնում է Ադրբեջանի պաշտպանական ու հարձակողական կարողությունները»: Ո՞րն է քաղաքական լուծումը։ «Իշխանությունը պետք է օգտագործի ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունների ողջ ռեսուրսը»:
Դիմեն ՀԱՊԿ-ի՞ն: «ՀԱՊԿ-ին դիմելու հազար ու մի պրոցեդուրա կա, նկատի ունեմ` քաղաքական լուծման եւ ոչ ռազմական տարբերակը՝ պետք է ՀԱՊԿ-ից պոկել գնահատական, որ ՈՒԱԶ-ի մոլորվածության խնդիր չէ, այլ` ուղեկալի վրա ադրբեջանական կողմի հարձակման»:
Ինչո՞ւ չի անում դա ՀԱՊԿ-ն։ «Մերոնց լուրջ չի վերաբերվում»: Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ից ի՞նչ պետք է սպասել։ «Պետք է վերականգնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմավորվածությունները ու նաեւ տիեզերական զոնդաժը` օրբիտայից երկու կողմերի ռազմական շարժը վերահսկելու համար։ Պետք է հասնել նրան, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում հայտնի եւ ոչ լղոզված հայտարարություններ անի` հատկապես թուրքական գործոնով պայմանավորված, որովհետեւ մենք ՌԴ-ի հետ ունենք համատեղ պայմանագրեր` օդային տարածքի ու «մնացյալի» հետ կապված։
Ինչ վերաբերում է Իրանին․ քանի որ այս ամենը նաեւ փորձ է` թույլ չտալու ԵԱՏՄ ընդլայնումը դեպի Իրան, Իրանը, որպես կապող օղակ, պետք է ներգրավել դիվանագիտական գործընթացի մեջ, որպես չերեւացող, բայց շատ լուրջ դաշնակցի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում