|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ երեկ հակառակորդը դարձյալ դիվերսիոն փորձ է կատարել Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար գյուղերի ուղղությամբ:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում առանձնապես ոչինչ չեն զգացել:
«Մի հինգ կրակոց ավելի, մի հինգ կրակոց պակաս` նույնն է, էլի: Կարևորը` վնասներ չունենք` ո'չ մարդկային, ո'չ էլ նյութական: Իրավիճակը խաղաղ է հիմա, մարդիկ գործի, դասի են: Դիվերսիա-բան չենք զգացել, գյուղում ամեն ինչ նորմալ է: Դիրքում կանգնած տղերքն իրենց գործն արել են, էլի, որ գյուղում ոչինչ չենք նկատել»,- ասաց Եգանյանը:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ նշեց, որ գիշերը հակառակորդի կողմից կրակոցներ եղել են, բայց գյուղը որևէ վնաս չի կրել: