կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 16:01
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Թուրքիային պաշտպանական բաղադրամասեր չեն վաճառում. Հուլուսի Աքար

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Թուրքիային պաշտպանական բաղադրամասեր չեն վաճառում. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ «թուլացնում են» դաշինքը՝ հրաժարվելով Թուրքիային պաշտպանական բաղադրամասեր վաճառելուց։ Այս մասին գրում է Arab Weekly-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի ՊՆ որոշ պաշտոնյաների նկատմամբ և Թուրքիային բացառեց Վաշինգտոնի գլխավորած՝ F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական առաջադեմ Ս-400 հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

Հոդվածում նշվում է, որ Կանադան չեղյալ է հայտարարել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան Թուրքիային տրամադրելու լիցենզիան անցյալ տարվա ապրիլից, երբ պարզել է, որ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանն այդ սարքավորումն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։

2019-ի հոկտեմբերին Կանադան միացավ եվրոպական մի քանի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիային, Բրիտանիային և Գերմանիային՝ դադարեցնելով զենքի արտահանումն այն բանից հետո, երբ Անկարան գործողություն սկսեց Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ։

Այնուամենայնիվ, Աքարն ասել է, որ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Թուրքիային F-35 ծրագրի վրա ծախսած 1,4 միլիարդ դոլարի դիմաց F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ շարունակվում են: