Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տպավորություն ունեմ, որ մեր երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Եվ այդ աղետը, որի շարժիչ ուժն է ազգային արժեքներից օտարված և իրեն աշխարհաքաղաքացի համարող ճարպիկ հայը, տեղի է ունենում արագ ու այլևս անթաքույց, իր հետևից տանելով այսրոպեական շահի գերի և ազգային հպարտության զգացումից զուրկ հարյուր հազարավոր չմտածող մահկանացուների:
Այդ զանգվածի միակ երազանքն ու նպատակը ինչ-որ բան սեփական լափամանում ունենալն է և ցանկացած գնով կուշտ ու խաղաղ ապրելը, անգամ, եթե դա իրականություն է դառնում Հայրենիքը կորցնելու ճանապարհով:
Սա այն աղետն է, որի մեջ մեր պատմության ընթացքում հայտնվել ենք քանիցս և ամեն անգամ ոչ թե օտաների (թշնամիների) խելոքության, այլ հենց մեր կատարած հիմարությունների արդյունքում: Իսկ այդ հիմարությունների դրդապատճառը, ինչպես միշտ, եղել է հային գայթակղող նեղ անձնական ու այսրոպեական շահը»,- գրել է Հասրաթյանը: