Փոխարժեքներ
08 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 429.94 |
RUB | ⚊ | ₽ 4.32 |
GBP | ⚊ | £ 509.68 |
GEL | ⚊ | ₾ 143.79 |
Մենք պարտվել և պարտվում ենք թշնամուն ոչ թե նրա համար, որ նա անհամեմատ հզոր է մեզնից կամ անպաշտպան ենք նրա «բայրաքթարներից», այլ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Մենք պարտվել և պարտվում ենք թշնամուն ոչ թե նրա համար, որ նա անհամեմատ հզոր է մեզնից կամ անպաշտպան ենք նրա «բայրաքթարներից», այլ, որ մեր ժողովուրդը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ, որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը:
Հիշե՜ք, այս քաոսային պայմաններում, անգամ, եթե մեր տրամադրության տակ լինեն աշխարհի ամենաարդիական զինատեսակները, մենք շարունակելու ենք մնալ նույն այն անհույս ու անճարակ վիճակում, ինչպիսին կայինք 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպիսին կանք այսօր...
Դա այդպես է, քանզի մեր Հայրենիքը շահերի ազդեցության փորձադաշտի է վերածվել ոչ միայն դրսից, այլև, գուցե թե ավելի շատ, ներսից...»,- գրել է նա: